Armenia

«Միգուցե». Լեւոն Մնացականյանը չի բացառում, որ իրեն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտոնից ազատել են Սենոր Հասրաթյանի գրառման պատճառով

Aravot - Ven, 14/12/2018 - 22:34
Գեներալ–լեյտենանտ Լեւոն Մնացականյանը վստահեցնում է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչու է դեկտեմբերի 14-ին ազատվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտոնից։ «Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատվեցի, ով հանել է, իրեն հարցրեք։ Որ հանել են, երեւի դժգոհ են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Մնացականյանը, որն աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն: Հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են …
Categorie: Armenia

Հովհաննես Թումանյանի հեքիաթները հայերեն և անգլերեն տարբերակներով դրվեցին ընթերցողների սեղանին

Lragir - Ven, 14/12/2018 - 20:58

Ամենայն հայոց բանաստեղծ «Թումանյանը աշխարհի երեխաներին» հայերեն-անգլերեն գրքում զետեղվել են Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծություններն ու բալլադները:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` երկլեզու գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ  դեկտեմբերի 14-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվող մանուկների և պատանիների գրքերի շնորհանդես-տոնավաճառի շրջանակում: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

«Գրքում ներառվել են  նաև Թումանյանի մշակումները հայոց բանահյուսությունից: Սա կարևոր աշխատանք եմ համարում, քանի որ այս գործերը նախկինում չեն թարգմանվել անգլերեն: Դա մեծ բաց էր, որը որոշեցի լրացնել»,-ասաց գրքի թարգմանիչ Նազելի Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ փոքրուց Թումանյանն իր ուղեկիցն է եղել, անգիր գիտի նրա բանաստեղծությունները: «Ի սկզբանե որոշել էի Թումանյանի գործերը թարգմանել ոչ թե ժամանակակից, առօրյա գործածական բառերով, այլ այն ոճական առանձնահատկություններով, որոնք մոտ են անգլիական դասական գրողներին»,-նշեց Կարապետյանը:

Թարմ, գունեղ նկարազարդումներով գրքում ներառված ստեղծագործությունները մանուկներին սովորեցնում են սիրել բնությունն ու մարդուն, գնահատել աշխատանքն ու ազնվությունը, նկատել գեղեցիկը, իսկ Թումանյանի աշխույժ, պարզ ու հարուստ լեզուն երեխաների համար իսկական պոեզիայի աշխարհն է բացում, նպաստում նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը:

Զվարճալի և իմաստալից բանաստեղծությունների ու բալլադների անգլերեն թարգմանությունները, հարազատ մնալով թումանյանական ոգուն, պոեզիայի յուրօրինակ, գողտրիկ նմուշներ են ներկայացնում:

Գրքում ընդգրկված գործերը, մատչելի լինելով երեխաներին, գրավիչ և հետաքրքիր են նաև մեծահասակ ընթերցողի համար։

Categorie: Armenia

Ժայռապատկերները վերածվում են գորգի

Lragir - Ven, 14/12/2018 - 20:56

Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը պատրաստել է ուշագրավ նախագիծ՝ «Մարկոս Գրիգորյան. Էրեբունիից Երեւան», որը նվիրվում է «Միջին Արեւելքի արվեստ» ցուցադրության 25- եւ Էրեբունի-Երեւանի 2800-ամյակներին:

«Միջին Արեւելքի արվեստ» հավաքածուն սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի նվերն է Հայաստանին, որն ամբողջությամբ պահպանվում է ՀՀ գրականության եւ արվեստի թանգարանում: Այն ներառում է 2500 բնօրինակ ցուցանմուշներ` մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչեւ 20-րդ դարի հայկական, իրանական, եվրոպական, ամերիկյան հոգեւոր եւ նյութական մշակույթի արժեքներ. Էլամի վաղ բրոնզի դարի խեցեղեն, Վանի թագավորության բրոնզ, ղաջարական կերպարվեստ, զարդարվեստ եւ Մ. Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները` հողարվեստ, կերպարվեստ, գորգեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, խոսելով նախագծի մասին` Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց, որ Գրիգորյանի գորգերի բացառիկ հավաքածուի մի մասը ճակատագրի բերումով կորսվել է, եւ պահպանվել են միայն դրանց էսքիզները: Այս նախագծի շրջանակներում «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ընկերությունը հանձն է առել իրականացնել հավաքածուն համալրելու ծրագիրը: Քանի որ Մարկոս Գրիգորյանի գորգերի հիմքում հայկական ժայռապատկերներն են եւ Ուրարտուն, նախագիծը նաեւ թանգարանի կողմից նվեր է Էրեբունի-Երեւանի 2800-ամյա հոբելյանին: «Այս համագործակցության արդյունքում կթողարկվի «Էրեբունի պալատ» հուշանվերային գորգերի 10 օրինակ: Ամիսներ առաջ «Թուֆենկյան ընկերության» հետ սկսեցինք իրականացնել այս նախագիծը: Այն, ինչ այսօր ներկայացնելու ենք, այն տասնյակ եղանակներից մեկն է, որը ծառայեցնում ենք Մարկոս Գրիգորյանի կյանքն ու ստեղծագործությունը հանրայնացնելու նպատակին: Ինչպես գիտեք, 1990-ականների սկզբին նրա ամբողջ հավաքածուն եւ հեղինակային գործերը նվիրվեցին հայրենիքին: Այս ծավալի նվիրատվության երկրորդ դեպքն այլեւս չունեցանք: Ժայռապատկերները, որ նա նկարում, եւ հետո վերածում էր գորգի, առաջարկեցինք «Թուֆենկյան ընկերության» տնօրինությանը, որը սիրով համաձայնեց համագործակցել մեզ հետ: Այսօր կցուցադրվի «Քուռկիկ Ջալալի» կարպետը` բավականին տեսարժան, հրաշալի աշխատանք: Մենք տրամադրում ենք զարդանախշերի օրինակները, «Թուֆենկյանը» պատրաստում է գորգեր, երեք, չորս օրինակ էլ նվիրում թանգարանին:

Ստեղծվում է փոխշահավետ համագործակցություն»,-մանրամասնեց Վարդանյանը: Մարկոս Գրիգորյանի արվեստի յուրահատկությունը, Վարդանյանի խոսքով, նրա բազմաշերտության մեջ է. կերպարվեստ, հողարվեստ, գորգագործություն. «Ամենակարեւորը հողարվեստն է, որի հիմնադիրը նա է համարվում: Այնպիսի պաշտամունք, որ ուներ Մարկոս Գրիգորյանը հողի հանդեպ, դժվար է այլ տեղ տեսնել: Նա ոչ թե ցուցադրական ակնածանք էր տածում, այլ հողը դարձնում էր կերպարվեստի նյութ, եւ ոչ միայն հողը, այլ դրա հետ օրգանական կապի մեջ գտնվող մոխիրը, ավազը, հարդը, ծղոտը եւ այլն»,-ասաց Վարդանյանը` հավելելով, որ իրենց արխիվում պահպանվում են այնպիսի լուսանկարներ, որոնցում պարզորոշ երեւում է, թե ինչպես է Գրիգորյանը հողին պառկած երանություն ապրում: «Շատ խոսուն լուսանկարներ, որ իր արխիվից են փոխանցվել թանգարանին: Դրանցով ավելի հեշտ է լինում վերծանել նրա հողարվեստի աշխատանքները: Հաջորդ յուրահատկությունը նրա գորգագործության մեջ է, որը Գրիգորյանի հետաքրքրությունների շրջանակում հայտնվեց կյանքի ավելի ուշ շրջանում: Նկարում էր հիմնականում ժայռապատկերներ, այծի պատկերներ եւ դրանք վերածում գորգի»,-պատմեց թանգարանի տնօրենը` վերհիշելով նաեւ 1993-ին թանգարանում բացված Գրիգորյանի հավաքածուի առաջին ցուցադրությունը, որի ժամանակ ներկայացվել է նաեւ գորգագործության դազգահ: Այցելուն ոչ միայն ցուցադրությունն է դիտել, այլեւ տեսել է, թե ինչպես է գորգը գործվում. «Հիշում եմ, թե որքան հնարամիտ եւ գեղեցիկ էր մտածված»:

Categorie: Armenia

Աշոտ Մուրադյան. «Նոր սերնդի ՀԴՄ-ներն փոստտերմինալ ունեն». (Տեսանյութ)

Aravot - Ven, 14/12/2018 - 20:30
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը ներկայացնում է նոր սերնդի ՀԴՄ-ի առանձնահատկությունը
Categorie: Armenia

«Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան». Հայկ Մարության

Aravot - Ven, 14/12/2018 - 20:23
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Շուրջ 100 լուսանկարում ներկայացված էր կենդանիների կյանքն ու պայքարը՝ հանուն բարեկեցության: «Փրո Փոուզ» բարեսիրական կազմակերպությունը Հայաստանում գործում է 2011 թվականից ի վեր: Կազմակերպության հիմնադիր Էլսիկ Ղեզլաշորին հույս է հայտնել, որ կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունքի դրական փոփոխությունը  կդրվի գործնական …
Categorie: Armenia

«Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան». Հայկ Մարության

A1Plus - Ven, 14/12/2018 - 20:20

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Շուրջ 100 լուսանկարում […]
Categorie: Armenia

«Արցախի իշխանության ներսում էլի տեղաշարժեր կլինեն»

Aravot - Ven, 14/12/2018 - 20:15
«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային վերածնունդ խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը – Ինչո՞վ կբացատրեք ՊԲ հրամանատար Լեւոն  Մնացականյանի պաշտոնանկությունը եւ նշանակումն այլ պաշտոնի, մանավանդ, որ նրա պաշտոնանկության մասին տեղեկությունները ավելի վաղ հերքվել էին: – Լևոն Մնացականյանի պաշտոնանկության մեջ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում: Պաշտպանության բանակի հրամանատարը զինվորական պաշտոն է և պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն: …
Categorie: Armenia

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն. Tert.am

Aravot - Ven, 14/12/2018 - 19:44
Tert.am. Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն: Այս մասին հայտնում է «Ավրորա» մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջը: ««Ավրորայի» ղեկավար թիմում ևս մեկ փոփոխություն է տեղի ունեցել․ «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն է նշանակվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը»,-ասված է գրառման մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն էր, …
Categorie: Armenia

Միհրան Հարությունյանը MMA-ի մարտում մաքուր հաղթեց Եվգենի Պերեպեչինին

A1Plus - Ven, 14/12/2018 - 19:41

Մրցավարը ժամանակից շուտ կանգնեցրեց մրցամարտը:
Categorie: Armenia

Լուկաշենկոն փակեց Փաշինյանի նահանջի ճանապարհը

Lragir - Ven, 14/12/2018 - 19:34

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր մամուլի ասուլիսի նշանակալի մասը նվիրել է Հայաստանին: Ըստ Ֆրոյդի, դա կարող է նշանակել, որ Հայաստանի նոր իշխանությունը կոտրել է ավանդական եվրասիական մատրիցան եւ ստիպել ծերուկ նախագահներին բացել խաղաքարտերը: Հիմա ՀԱՊԿ-ում եւ այլ միություններում բոլորն առանց զրահաբաճկոնի են, բացի Հայաստանից:

Այն, որ Լուկաշենկոն այքան մանրամասն անդրադառնում է Հայաստանին ու Ղարաբաղին՝ հայտարարելով անգամ, որ ներողություն է խնդրել Նիկոլ Փաշինյանից «հարձակումների» համար, վկայում է, որ Երեւանը Եվրասիական միության համար «հենապատ» է դարձել, եւ եթե այն չլինի, թղթե տնակը կքանդվի:

Մյուս կողմից, Լուկաշենկոն կարեւոր հայտարարություններ է արել, որոնք կարող են զսպող գործոն լինել որոշակի իրադարձությունների համար: Լուկաշենկոն հայտարարել է, որ առնվազն երկու անգամ Սերժ Սարգսյանին անձամբ է առաջարկել Մինսկի եւ Մոսկվայի երաշխավորությամբ հանձնել Ղարաբաղի 5 շրջաններ, որոնք «միեւնույն է՝ դատարկ են», որ տարածաշրջանը զարգանա: Բայց Սերժ Սարգսյանը երկու անգամ էլ կտրականապես հրաժարվել է:

Կարող է թվալ, որ սա «հին աղվեսի» թաքնված աջակցությունն է Հայաստանի նախորդ իշխանություններին, բայց իրականում Լուկաշենկոն բարձր շեմ է սահմանում Նիկոլ Փաշինյանի համար: Հիմա Նիկոլ Փաշինյանին դժվար կլինի համաձայնվել որեւէ փոխզիջումային ծրագրի, եթե Սերժ Սարգսյանը դրանք մերժել է:

Սա հատկապես արդիական է Արցախում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին: Այսօր փոխվել է Արցախի բարձրագույն ռազմական ղեկավարությունը, եւ փորձագիտական շրջանակներում դա կապում են Հայաստանի ու Արցախի ղեկավարությունների հարաբերություններում առաջացած խնդիրների հետ: Արցախում փոփոխությունները կուժեղացնե՞ն, թե կթուլացնեն ղարաբաղյան գործոնը Հայաստանի քաղաքականությունում:

Ղարաբաղը միշտ այն պահուստն էր, որտեղ պահպանվում էր Հայաստանի ինքնիշխանության խմորիչը: Ստեփանակերտը սահմանափակված չէ միջազգային պարտավորություններով, չնայած կամավոր միացել է շատ կոնվենցիաների, բայց Ղարաբաղի անկախությունը միջազգային ասպարեզում Հայաստանի ղեկավարության համար միշտ մեծացրել է մանեւրի դաշտը:

Հայաստանում երկար տարիներ որոշ շրջանակներ փորձել են հանրային գիտակցությունում այն միտքը ներարկել, որ Ղարաբաղը Հայաստանի զարգացման խոչընդոտ է, եւ պետք է շտապ ազատվել դրանից: Բայց մտածող մարդիկ հասկացել են, որ հայերը հենց Ղարաբաղից են վերցրել պակասող ներուժն ինքնիշխան որոշումների ու զարգացման համար: Այդ ընկալման շնորհիվ է, որ Ղարաբաղը մնում է միակ կոնֆլիկտային գոտին, որտեղ օտարերկրյա խաղաղարարները չեն մտել: Լուկաշենկոն դա խոստովանել է:

Categorie: Armenia

Ավետիք Էլոյանը Գյումրու քաղաքապետի հետ քննարկել են աղետի գոտու բնակարանային խնդրիրը

A1Plus - Ven, 14/12/2018 - 19:29

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահ Ավետիք Էլոյանի ղեկավարությամբ այցելել է Գյումրի՝ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 7-ի արտագնա նիստում ՀՀ վարչապետի […]
Categorie: Armenia

Բակո Սահակյանը ընդունել է Հրանտ Մարգարյանին

Lragir - Ven, 14/12/2018 - 19:26

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը, որին մասնակցել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:

Categorie: Armenia

Հովքի վարչական ղեկավարի եղբայրը հոխորտացել է՝ ինչո՞ւ ես գնացել մարզպետի մոտ

Aravot - Ven, 14/12/2018 - 19:22
Ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում
Categorie: Armenia

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Գյումրիում անդրադարձել է ոչ հիմնական շինությունների խնդրին

Lragir - Ven, 14/12/2018 - 19:21

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահ Ավետիք Էլոյանի ղեկավարությամբ այցելել է Գյումրի՝ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 7-ի արտագնա նիստում ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում աղետի գոտու ոչ հիմնական շինությունների և դրանցում բնակվող ընտանիքների բնակարանային խնդրի կանոնակարգման հարցը տեղում քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից,  ոլորտի գերատեսչության ներկայացուցիչներին ընդունել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա Ավետիք Էլոյանին ծանոթացրել է տնակների փաստագրման՝ արդեն ավարտական փուլում գտնվող աշխատանքներին:

Հիշեցնենք, որ հաշվի առնելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովմանն ուղղված պետական աջակցության ծրագրի ավարտական փուլում գտնվելու հանգամանքը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից զուգահեռաբար մշակվել էր աղետի գոտու քաղաքային համայնքների պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների փաստագրման մասին որոշման նախագիծը, որը ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր այս տարվա գարնանը:

Ոչ հիմնական շինությունների հստակ տեղաբաշխումը տեսանելի դարձնելու համար՝ դրանց վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, բացի աղյուսակային նյութերի մշակումից՝  իրականացվել է նաև քարտեզագրում:

Փաստագրման վերաբերյալ ամփոփիչ տեղեկատվությունը կառավարության կողմից սահմանված ընթացակարգով մինչև տարեվերջ ներկայացվելու է Քաղաքաշինության կոմիտե, որից հետո արդեն, դրանց հիման վրա մշակվելու է առաջարկությունների փաթեթ:

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, փաթեթը մշակվելու է այդ նպատակով Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի ղեկավարությամբ ստեղծվող աշխատանքային խմբի կողմից և ներառելու է առաջարկություններ՝ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու և տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու վերաբերյալ:

Categorie: Armenia

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ Կաթողիկոսի հետ

Lragir - Ven, 14/12/2018 - 19:20

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է.  «Ուրախ ենք վերստին ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք մեր շնորհավորանքները բերել Ձեզ,  ինչպես ընտրությունների բարեհաջող կազմակերպման, անցկացման, որը բարձր գնահատվեց դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների կողմից, այնպես էլ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի արձանագրած տպավորիչ արդյունքների համար: Մեր ժողովուրդը վերստին իր վստահությունն արտահայտեց Ձեր նկատմամբ, հույսով, սպասումով ու ակնկալիքներով իր առաջընթաց, իր ապահով ու խաղաղ կյանքի: Գիտենք, որ մեր երկրի առջև կան ծառացած բազում խնդիրներ, դժվարություններ, մարտահրավերներ, որոնք պահանջում են մեր աշխարհասփյուռ զավակների, մեր հասարակական, քաղաքական բոլոր ուժերի միասնությունը, միաբանությունը, մեր ազգային ներուժի համախմբումը,  համերաշխության, հանդուրժողականության, ներողամտության, ոգու հզորացումը, որով մենք հնարավորություն պետք է ունենանք իրականության առաջնորդելու դարավոր իղձերն ու երազները՝ բոլորիս համատեղ ջանքերով, բոլորիս համերաշխ գործակցությամբ: Վստահ ենք, որ մեր ժողովրդի այս բարձր գիտակցությունը պետք է զորացնի ազգի յուրաքանչյուր անհատին՝ իր ջանքերն անվերապահորեն ներդնելու հայրենիքի շինության, հայրենիքի առաջընթացի նվիրական և սուրբ գործին: Մեր եկեղեցին նույնպես իր բոլոր ջանքերն ի գործ պետք է դնի ազգային միաբանության զորացման, մեր ժողովրդի ներուժի համախմբման և այն բոլոր հնարավորությունների օգտագործման, որոնցով պետք է կարողանանք նաև արձանագրել մեր կյանքի հաջողությունները: Մաղթում ենք հաջողություններ Ձեր բոլոր հայրենաշեն ծրագրերի և իղձերի իրականացման գործում»:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների, մաղթանքների և ջերմ խոսքերի համար՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ թևակոխել ենք կարևոր փուլ: «Այս նոր ժամանակաշրջանը լավ առիթ է վերաիմաստավորելու մեր ինչպես երրորդ հանրապետության, այնպես էլ մեր ժողովրդի հազարամյա պատմությունը: Հույս ունեմ, որ այն ինչ այսօր Հայաստանում տեղի է ունենում՝ պետք է դառնա մի յուրօրինակ ապացույցն այն բանի, որ մենք մեր պատմության ընթացքում մեր ունեցած սխալներից և ընդհանրապես մեր դժբախտություններից, անհաջողություններից և հաղթանակներից կարողացել ենք մի ընդհանրական և կենարար դաս քաղել, որը պետք է կարողանանք ծառայեցնել մեր ժողովրդի, մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության բարօրությանը և ընդհանարպես մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը: Կարևոր եմ համարում ընդգծել, որ տեղի ունեցող փոփոխությունները լուրջ արժեքային հիմք ունեն և ամենակարևոր արժեքը, որ պետք է մեր կյանքում դառնա առօրեական՝ հարգանքն է ուրիշների, ինչպես նաև սեփական իրավունքների նկատմամբ, որովհետև, կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի մարդը կարողանա հետևողական լինել իր իրավունքներին, ինչը նաև պետք է հանգեցնի ուրիշների իրավունքների նկատմամբ հարգանքի: Քաղաքացիական, քաղաքական, և ընդհանրապես անհատական փոխադարձ հարգանքի միջավայրն ամենակարևոր բանն է և կարևոր է, որ այն մեր երկրում ամուր արմատներ ձգի: Ընդհանուր առմամբ, մեր երրորդ հանրապետության պատմության մեջ հաճախ է պատահել, երբ ժողովրդավարությունը շփոթել են ամենաթողության հետ, ժողովրդավարությունը շփոթել են թուլության հետ, կամ քաղաքավարությունն են շփոթում թուլության հետ: Ի դեպ, ասեմ, որ դա շարունակվում է, և մենք հույս ունենք, որ այդ արժեքների փոփոխությունն առաջին հերթին տեղի կունենա: Փոխադարձ հարգանքը, ազատությունների հարգումը և մեր հավաքական օրակարգի ու շահերի գիտակցումն է այն կարևոր անելիքը, որ մենք առաջիկայում պետք է իրականացնենք, որովհետև իսկապես սա մի շրջափուլ է, որտեղ անհատական նպատակները պետք է մինչև վերջ դուրս շպրտվեն մեր ընկալումներից և գիտակցումներից: Պետք է առաջ գան ազգային, պետական, հանրային նպատակները և ի վերջո պետք է տեղի ունենա ծառայություն հանուն այդ նպատակների, և մենք տրամադրված ենք հենց այդպես: Կրկին շնորհակալ եմ և ուրախ, որ այստեղ եմ, որովհետև ամեն անգամ մեր հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունն ինձ համար շատ կարևոր է և այստեղ լինելը մտորելու լավ առիթ: Շնորհակալ եմ, որ այդ առիթը ընձեռում եք, հույս ունեմ, որ շատ առիթներ կլինեն այս ամենի մասին խոսելու»:

Categorie: Armenia

Հենց հանրության պահանջն էր, որ մենք ունենանք նոր տոնածառ․ Հայկ Մարության. 1in.am

Aravot - Ven, 14/12/2018 - 19:11
Սա ոչ թե Երևանի, այլ Հայաստանի գլխավոր տոնածառն է, կարող եմ ասել, որ նաև համայն հայության գլխավոր տոնածառն է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Անդրադառնալով տոնածառի գնին, նա վստահեցրեց, որ այն, ինչ այսօր ունենք, գինը ընդհանրապես բարձր չէ։ «Շատ կարևորում եմ, որ հենց հանրության պահանջն է, որ մենք ունենանք …
Categorie: Armenia

Խնկո Ապոր և Ղազարոս Աղայանի ստեղծագործությունները հասանելի են ինտերակտիվ ձևաչափով

Lragir - Ven, 14/12/2018 - 19:01

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում դեկտեմբերի 14-ին ընթերցասերների առաջ իր դռները բացեց մանուկների և պատանիների համար անցկացվող գրքի ցուցահանդես-տոնավաճառը: Այն նվիրված է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85 և «Էդիթ Պրինտ» հրատարակչության 25-ամյակներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում տեղի ունեցավ ինտերակտիվ գրքերի շնորհանդես: Ներկայացվեցին Խնկո Ապոր «Առակներ»-ը, Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ը, որոնք լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

«Գրքերը հնարավորություն են տալիս հեռախոսի կամ գրասալիկի (պլանշետ) միջոցով ունկնդրել հեքիաթներն ու առակները: Այդ հարցում երեխաներին կարող են օգնել իրենց ծնողները»,-նշեց հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը: Նա շնորհանդեսին ներկա փոքրիկներին պատմեց գրքերի հեղինակների մասին, այնուհետև բոլորը դիտեցին Խնկո-Ապոր առակներից մեկի հիման վրա բեմադրված տիկնիկային ներկայացում:
Խնկո Ապոր ստեղծագործությունների ժողովածուում ընդգրկված են ինչպես առակները, այնպես էլ` հեքիաթները, որոնք կհետաքրքրեն տարբեր տարիքի և տարբեր նախասիրություններ ունեցող ընթերցողների:
«Հեքիաթներ» նկարազարդ ժողովածուում ներառվել են հայ մեծանուն գրող, Ղազարոս Աղայանի սիրված հեքիաթներից չորսը:

Categorie: Armenia